Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Մաղադանոսից դիմակ. 168.am

Մաղադանոսից դիմակ. 168.am

Եղանակային պայմաններն ազդում են ոչ միայն մեր տրամադրության, այլ նաև մաշկի վրա: Ձմռանը սառը եղանակն ու քամին, իսկ ամռանը՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մեր մաշկը:

Հենց այդ պատճառով կարևոր է մաշկի ճիշտ խնամքը:

Ձեզ ենք առաջարկում մաղադանոսից պատրաստվող դիմակ, որը կկարգավորի մաշկային յուղի արտազատումն ու կհարթեցնի մաշկը:

Այս դիմակը հեշտությամբ կարող եք պատրաստել տանը: Ձեզ անհրաժեշտ է միայն մաղադանոս, խնձորի քացախ և յոգուրտ:

Այս համադրությունն ունի հակաբորբոքային և մաշկի գույնը բացող հատկություններ: Այն սնուցում է մաշկը վիտամիններով և հանքանյութերով:

Մաղադանոսը հարուստ է վիտամին K-ով. 2ճ/գ մաղադանոսը պարունակում է վիտամին K-ի օրական չափաբաժնի 153%-ը: Այն կարգավորում է արյան շրջանառությունը, ինչը չափազանց կարևոր է աչքերի շուրջ առաջացող սև շրջանակներըից ազատվելու համար:

Ավելին, մաղադանոսը պարունակում է միրիստիցին կոչվող հակաօքսիդանտ, որն ակտիվացնում է ազատ ռադիկալների դեմ պայքարող էնզիմները:

Դիմակի բաղադրատոմս.

  • Մմեկ բուռ կտրատած մաղադանոս,
  • 2ճ/գ խնձորի քացախ,
  • 3ճ/գ սովորական յոգուրտ:


Բոլոր բաղադրիչները խառնեք, որպեսզի ստացվի համասեռ զանգված, խառնուրդը քսեք դեմքին և թողեք 20 րոպե:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. Rosy Cheeks
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ